-
17.11.2023|
00:01
Տէ՛ր, մի՛ դարձուցաներ զերեսս քո յինէն.
Տէր բարերար՝ աղաչեմ զքեզ, օգնական իմ լեր: Տէր՝ մի՛ անարգեր զիս, եւ մի՛ թողուր զիս Աստուած Փրկիչ իմ:
-
16.11.2023|
00:01
Չեմ սոսկա ես նրանց բյուրավոր զորքերից, որոնք ամեն կողմից պատել ու պաշարել են ինձ:
-
15.11.2023|
00:01
Խաղաղությամբ Քո, Քրիստոս Փրկիչ մեր, որ վեր է բոլոր մտքերից և խոսքերից, ամրացրու մեզ և աներկյուղ պահիր ամենայն չարից:
-
14.11.2023|
00:01
Տեր, մի՛ դարձրու Քո երեսը ինձանից,
Բարերար Տե՛ր, աղաչում եմ Քեզ, ինձ օգնական եղի՛ր:
-
13.11.2023|
00:01
Հիսու՛ս, նկարի՛ր ինձ, Հիսու՛ս,
Լուռ ու անձայն, տխուր ու պաղ,
Կողքը լազուր ու մի բուռ հույս,
Եվ աչքիս մեջ երկինք խաղաղ։
-
12.11.2023|
00:01
Դու աշխարհ եկար մաքրությամբ վերին,
Որպեսզի լույսը խավարից զատես.
Քո գիրկը կանչես հուսահատներին,
Հուսալքումից նրանց ազատես:
-
11.11.2023|
00:01
Ցնծա´, Մարիամ,
Արդարության արեգակ,
Եվ մեզ համար աղաչիր քեզանից ծնված Աստծուն,
Որ կրկին մեզ վերադարձնի դրախտի ժառանգությունը:
-
10.11.2023|
00:01
Լույսը բացվելիս՝
ողորմությունդ էլ ծագիր ինձ վրա,
Եվ արևի հետ՝
քո արդարության արեգակը
թող մտնի սիրտս նեղ.
-
09.11.2023|
00:01
Լույս ճշմարիտ Քրիստոս, որ լուսավորում ես ամեն մարդու, լուսավորի՜ր մեղքերով խավարյալիս, բա՜ց իմ սրտի աչքերը և հաստատի՜ր Քո պատվիրանների երկյուղով ու սիրով։
-
08.11.2023|
00:01
Մի՛ տխրիր, մի՛ հուսահատվիր:
Քրիստոսով կհաղթահարես ամեն ինչ: